HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Այլևս կասմանավտ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Յուրի Գագարինի անվան մեդալ է ստացել: Ինչի՞ համար` հարցրինք ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանին: «Որովհետև նա առաջին տղամարդ տիեզերագանցն է»: Մեդալը, ինչպես թերթին  փոխանցեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԲՀԿ առաջնորդին շնորհվել է ԱՊՀ երկրներում տիեզերագնացության համբավն ու հեղինակությունը բարձր պահելու գործում անձնական մեծ ներդրման համար: Մեդալը շնորհել են Ծառուկյանի հրավերով ՀՀ ժամանած ՌԴ տիեզերագնացների ֆեդերացիայի անդամներ, ԽՍՀՄ կրկնակի հերոսներ Ա. Լեոնովը, Վ. Գորբադկոն և Վ. Յախովը: Թերթի հարցին, թե ի՞նչ ներդրում է արել Ծառուկյանը, նրա խոսնակն ասաց. «Տիեզերագնացության ոլորտին ֆինանսական օժանդակություն»: Թե ինչպես է Ծառուկյանը ֆինանսական աջակցություն ցուցաբերում տիեզերագնացությանը, հնարավոր չեղավ պարզել: Ըստ որոշ չճշտված տեղեկությունների, սակայն, Գագիկ Ծառուկյանն Առինջի իր պալատի նկուղում տիեզերանավ է կառուցում, որը անվճար տրամադրելու է ԱՄՆ-ի «NASA»-ին, և դրանով առաջին մարդն է իջնելու Մարս մոլորակի վրա: Լրիվ լուրջ: Փոփոխություններ դատական համակարգում Թերթի տեղեկություններով` դատական օրենսգրքում նոր փոփոխություններ են նախապատրաստվում: Այս անգամ դրանք դրանք վերաբերելու են ՀՀ վարչական դատարանին: Առայսօր գործող երկաստիճան վարչական դատարանը որոշել են դարձնել եռաստիճան: Եթե գործող օրենսգրքով պետական մարմինների դեմ բողոքով վարչական դատարան դիմելուց հետո քաղաքացին կարող էր դիմել միայն վճռաբեկ դատարան, ապա օրենսդրական փոփոխություններից հետո կդիմի վարչական վերաքննիչ դատարան: Սակայն նոր դատարան չի ստեղծվելու, վարչական վերաքննիչ դատարանի ֆունկցիաները ստանձնելու է քաղաքացիական վերաքննիչ դատարանը` Անատոլի Մաթևոսյանի նախագահությամբ: Ի դեպ, այս դատարանից ավանդաբար շատ մեծ բողոքներ կան` կոռուպցիայի ամենամեծ քանակն է այստեղ շրջանառվում: Հիմա, փաստորեն, ամենակոռումպացված դատարանին նոր լիազորություններ են տալիս: Վարչական գործող դատարանը` Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ, կդառնա վարչական առաջին ատյանի դատարան: Նոր օրինաց Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ աշխատանքներին մասնակցում է «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս գործարար է, «Մարիամ» ՍՊԸ-ի հիմնադիրը և մշտապես ՕԵԿ-ին ֆինասապես օգնել է: Սակայն որևէ անգամ բախտ չի ունեցել խորհրդարան մտնելու: Ըստ տեղեկությունների` այս պարոնը պատգամավոր դառնալուց առաջ պայման էր դրել, որ եթե այս խորհրդարանում էլ ինքը չներկայացվի, դուրս կգա ՕԵԿ-ից: Արթուր Բաղդասարյանն էլ ստիպված է եղել հնազանդվել: Արդյունքում պատգամավոր Ստեփան Ասլանյանը հրաժարականի դիմում է գրել` իր տեղը զիջելով Բաղդասարյանին: Վերջինս ՕԵԿ խմբակցությունում երրորդ գործարան է: ՕԵԿ խմբակցության անդամներ են նաև Արա Աբրահամյանի եղբայր Սերգեյ Աբրահամյանը և ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդի Խաչիկ Պետրոսյանը: Եվ սա այն դեպքում, երբ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը կուրծք էր ծեծում, թե խորհրդարանում պետք է լինեն քաղաքական, պառլամենտական դեմքեր: Պարզվում է, որ ԱԽՔ-ը, իշխանության մեջ կրկին հայտնվելով, փոխել է իր կարծիքը շատ հարցերի վերաբերյալ և սերտաճում է բիզնեսի հետ: Սահմանադրությունը չենք խախտում «Մենք առաջարկում ենք անձեռնամխելիության իրավունքը բերել այն սանդղակի վրա, որը նախատեսված է Սահմանադրությամբ: Բայց այս հարցի շուրջ էլ եղան տարբեր մոտեցումներ, և առայսօր միջազգային փորձագետների դիրքորոշումն այն է, որ դատավորների անկախությունն ապահովելու նկատառումով կարելի է նաև գնալ քայլի, որը թեպետ անմիջականորեն համահունչ չէ Սահմանադրույթանը, բայց չի էլ հակասում: Այսինքն, եթե մենք դատավորների համար ապահովում ենք անձեռնամխելիության որոշ տարրեր, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, ապա դրանով մենք չենք խախտում Սահմանադրությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: Թուրք-ադրբեջանական տանդեմի անհեթեթ հայտարարությունները «Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի դեմս Թուրքիայի վարչապետ էրդողանի և Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից ժառանգած կրտսեր Ալիևի, հանդես եկավ Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող անհեթեթ հայտարարություններով: Թուրքիան շարունակում է ապակառուցողական լեզվով խոսել հայկական կողմի հետ` նշելով, որ քանի դեռ Ղարաբաղյան հարցը լուծված չէ, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Թուրքիան պետք է հասկանա, որ չի կարող միջնորդ լինել Ղարաբաղյան հարցում, և Մինսկի համանախագահության ձևաչափը այլընտրանք չունի»,- երեկ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը: Ով տիրապետում է Երևանին, նա տիրում է ողջ երկրին Չնայած էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, որը երեկ Ազգային ժողովում ներկայացնում էր «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, ասում էր, որ հեռուստառադիո հեռարձակման թվայնացման անցնելու մեխանիզմները կարգավորող այս օրինագիծը ՀԿ-ների հետ քննարկումների փուլ է անցել, առաջարկներ են լսվել, իսկ հայեցակարգը, որի հիման վրա կառավարությունը փոփոխություններ է առաջարկել, հաշվի է առել եվրոպական փորձը, սակայն պատգամավորների առնվազն զգալի շերտ համաձայն չէր դրան. եթե այդպես լիներ, նաև մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը աշխատանքային քննարկում չէր նախաձեռնի` լայն շերտերի մասնակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter