Սողանքներ Տավուշի եւ Լոռու մարզերում
Նախօրեին, ժամը 09.10-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի «Գալավինո» թաղամասում տեղի է ունեցել սողանք (125մ երկարությամբ եւ 20մ խորությամբ), որը սպառնում է ավտոմայրուղու միակողմանի փակմանը. երթեւեկությունը մայրուղով դժվարացել է:
Դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ սողանքի հետեւանքով վնասվել է Երեւան-Դիլիջան եւ Իջեւան-Նոյեմբերյան կապի օպտիկական մալուխը:
Ժամը 14.40-ի դրությամբ Հաղարծինի «Ճանշինի» կողմից ավտոմայրուղին մաքրվել է, երթեւկությունը` վերականգնվել: Կապի ծառայության աշխատակիցների կողմից տարվում են մալուխների վերականգնման աշխատանքներ:
Նույն օրը Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ մայիսի 17-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղի են ունեցել սողանքներ, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Ժամը 18.20-ի դրությամբ` Թումանյանի «Ճանշինի» կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել