Փոփոխություններ մի շարք օրենքներում
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները:
Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել