Անցած յոթ օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 2 դեպքն էլ բացահայտվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրված գողության 178 դեպքից բացահայտվել է 119-ը, մարմնական վնասվածք հասցնելու 81 դեպքից` 72-ը, իսկ խարդախության 37 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1, գողության 5 և խարդախության 6 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել