Նկարահանում էր բողոքի ցույցի մասնակիցներին
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստից առաջ եւ հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում` դատարանից պահանջելով Լեւոն Ավագյանին ավելի խիստ պատժի դատապարտել: Այդ ընթացքում մի երիտասարդ տեսախցիկով նկարահանում էր բողոքի ցույցի բոլոր մասնակիցներին, գործով տուժող ճանաչված Հ.Ս.-ին, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցն ավարտած նախկին սաներին:
Մենք փորձեցինք երիտասարդից հետաքրքրվել, թե ով է նա եւ ինչի համար է նկարահանում բոլորին, սակայն նա չպատասխանեց մեր հարցերին` մշտապես լռություն պահպանելով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել