Լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի են
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում սննդային թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացված հիվանդներից, ինչպես նաև սննդամթերքից` էկլերից, և հրուշակեղենի արտադրամասում օգտագործվող հարիչից վերցված նմուշներում մանրէաբանական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա էնտերիտիդիս տիպի հարուցիչ:
Արտադրամասի աշխատակիցներից վերցված նմուշներում հարուցիչներ չեն հայտնաբերվել:Ըստ ամենայնի` վարակի փոխանցման գործոն է հանդիսացել պատրաստի արտադրանքը, ինչը ենթարկվել է երկրորդային մանրէային աղտոտվածության` սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով:
Ներկայումս հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը դադարեցված է, համաճարակային և բուժօգնության իրավիճակը գտնվում է առողջապահության նախարարության անմիջական հսկողության ներքո:Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել