Սողանք Տավուշի մարզում, առաջարկել են բնակիչներին տարահանել
Երեկ, ժամը 13.10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Գոշ գյուղի մի խումբ բնակիչներ առ այն, որ սողանքի հետեւանքով իրենց տները գտնվում են վթարային վիճակում: Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւներից ակտիվացած սողանքի հետեւանքով գյուղի 6 տան պատերը ձեւախախտվել են, նկուղներն ու առաջին հարկերը ջրալցվել` առաջացնելով փլուզման վտանգ:
Գյուղապետին առաջարկվել է բնակիչներին տարահանել եւ տրամադրել ժամանակավոր կացարան: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել