Դիակ` ջրի եւ կոյուղու մաքրման կայանում
Երեկ երեկոյան` ժամը 19.31-ին, Ստեփանավանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող` ջրի եւ կոյուղու մաքրման կայանում հայտնաբերվել է դիակ:
Ժամը 19.36-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության` Ստեփանավան քաղաքում տեղակայված փրկարարական ջոկատը:
Ժամը 20.56-ին փրկարարների ուժերով 4 մ խորությամբ դիտահորի հատակից դուրս է բերվել Տաշիր քաղաքի Լենինի 1 հասցեի բնակիչ, 1963 թ. ծնված Պ. Մուրադյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել