HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում աճել է անչափահաս հանցագործների և միաժամանակ նվազել գողությունների թիվը

Վանաձոր քաղաքի վարչական տարածքում 2010թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործություն կատարած անչափահասների թիվն աճել է 7-ով (նախորդ տարվա ցուցանիշով` 10, այժմ` 17 հանցագործ): Նրանք հիմնականում 12-16 և 16-18 տարիքային խմբերին են պատկանում: Իրավախախտ անչափահասներից երեքը բուհի ուսանողներ են: Հանցագործությունների թիվն ավելացել է մեկ դեպքով (13-ից դարձել է 14): Մտահոգիչ է մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի թվի աճը. նախորդ տարվա մեկ դեպքի դիմաց ընթացիկ տարում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, ընդ որում` 3-ը դանակի գործադրմամբ: Գրանցվել է կողոպուտի և ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման մեկական դեպք, որպիսիք նախորդ տարում չեն եղել: 2009թ. առաջին եռամսյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվում գերակշռում էին գողությունները (13-10-ը), այնինչ 2010թ. առաջին եռամսյակում այս հանցատեսակը նվազել է (14-6): 14 հանցագործություններից միայն 3-ի դեպքում է անչափահասի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառվել կալանքը: Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժողները հիմնականում բողոքներ չեն ներկայացրել, և կողմերի հաշտվելու հիմքով քրգործ չի հարուցվել: Մուրացկանության երևույթը Վանաձորում կարելի է գրեթե վերացված համարել, իսկ թափառաշրջիկությունը դեռևս մեծ չափերի է հասնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter