HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Արմեն Երիցյանը` ՀՀ ոստիկանապե՞տ

Վերջին ամիսներին ոստիկանական համակարգում աղմկահարույց բացահայտումները, Թամամյանի ու Օհանյանի գործերը, գլխավոր ոստիկանապետի ինքնագոհ հայտարարությունները, թվում է՝ հասարակության լայն շրջանակներում դրական արձագանք պետք է ունենային: Համենայնդեպս, Ալիկ Սարգսյանը համակարգը փորձում է մաքրել կոռուպցիայից ու ամենաթողությունից:

Վերևներում պետք է որ նրանից գոհ լինեն: Սակայն մեր աղբյուրները այլ տվյալներ են հաղորդում: Սկզբում իշխանական վերնախավի կուլիսներում խոսվում էր Ալիկ Սարգսյանին գեներալ Վլադիմիր Գասպարյանով փոխարինելու մասին, սակայն այդ մտքից Սերժ Սարգսյանը կարծես թե հրաժարվել է, քանի որ Գասպարյանի ներկայությունը նախարար Սեյրան Օհանյանի կողքին հեշտացնում է վերջինիս գործը անսանձ գեներալներին զսպելու հարցում:

Ի վերջո, որոշվել է, որ Ալիկ Սարգսյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետ կդառնա արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ Արմեն Երիցյանը: Վերջինս մի քանի առավելություն ունի այլոց նկատմամբ. իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, կիրթ է, մարդկանց հետ շփվելու քաղաքակիրթ վարվելակերպ ունի, դրական կերպար է թե՛ համակարգում, թե՛ հասարակության մեջ:

Իշխանական վերնախավում մտադիր են կադրային այս փոփոխությունն իրականացնել հոկտեմբերի կեսերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter