80 մլն դրամ` էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու համար
Ճոպանուղին շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 80 մլն դրամ տրամադրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Տաթեւի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու նպատակով։ Նշելով հարցի հրատապությունը, վարչապետը հիշեցրել է, որ աշխարհի ամենաերկար այդ ճոպանուղին բացվելու է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամոիլի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել