53 օր գերության մեջ…
«ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տեղեկացնում է, որ «այսօր հեռուստաընկերությանը պատկանող տեխնիկասարքավորումները ազատվեցին 53-օրյա գերությունից: Գույքը ԿԱ ՊԵԿ Գյումրու մաքսատնից այսօր բարեհաջող կերպով հասավ հեռուստաընկերություն: Հիշեցնենք, որ 2010թ.-ի մարտի 26-ից առ այսօր մաքսային ծառայությունը ապօրինի կերպով պատանդ էր պահում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկրած տեխնիկասարքավորումերը: ՊԵԿ-ը այդ ընթացքում իր հակաօրինական գործողություններին որեւէ բացատրություն չէր տվել, չէր ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, որը «կարդարացներ» կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի որոշումը:
Այսպիսով, ՊԵԿ –ի ղեկավարներից 53 օր պահանջվեց հասկանալու համար, որ իրենք օրենք են շրջանցում՝ հեռուստաընկերության գույքը մաքսատան պահեստներում պահելով:
Վստահ չենք, բայց հուսանք, որ այսուհետ ՊԵԿ-ը կաշխատի այնպես, որ մաքսատանը մոտ 2 ամիս պահված տեսախցիկներն այդ կառույցի չարաշահումները ֆիքսելու եւ ապօրինությունները հասարակությանն ի ցույց դնելու ուղղությամբ չեն աշխատի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել