Հանցավոր երկյակի մեկօրյա ոդիսականը
2010թ. մայիսի 12-ին` ժամը 12.30-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի բնակիչ Դավիթ Բալայանը, նախնական պայմանավորվածության գալով Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակչուհի Հեղինե Քոչարյանի հետ, հարմարեցված բանալու գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով` ապօրինի մուտք է գործել Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի 59 շենքի 60 բնակարանը և հափշտակել 40 հազար դրամ արժողությամբ ռուսական արտադրության մեկ հեռադիտակ:
Նույն օրը` ժամը 13.20-ի սահմաններում, Դավիթ Բալայանն ու Հեղինե Քոչարյանը գողություն կատարելու նպատակով դարձյալ հարմարեցված բանալու գործադրմամբ փորձել են բացել Վարդանանց 86 շենքի 19 բնակարանի մուտքի դուռը, սակայն չեն հասցրել իրագործել իրենց մտադրությունը շենքի բնակիչներից մեկի կողմից նկատվելու պատճառով:
Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում հարմարեցված բանալու գործադրմամբ փորձել են բացել և ապօրինի մուտք գործել նույն շքամուտքում գտնվող 18 բնակարան, սակայն երրորդ անգամ էլ են ձախողվել: Բանալին փորձարկելու պահին տանտերերը դուրս են եկել տնից: Դավիթ Բալայանը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հեղինե Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է առաջին գողության գողոնը` հեռադիտակը:
Ինչպես «Հետքին» տեղեկացրեց քննիչ Սասուն Մխիթարյանը, ում վարույթում է քննվում այս գործը, գողության փորձով նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Հեղինե Քոչարյանը կալանավորված է: Նշված հանցագործությունները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Դավիթ Բալայանի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարված է հետախուզում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել