Ռումբ` «Տաշիրո՞ւմ»
Նախօրեին, Երեւանի «1-02» ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.20-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտա 33 հասցեում գտնվող «Տաշիր» առեւտրի կենտրոնի 2-րդ հարկում ռումբ է տեղադրված:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ, ՊՆ եւ «1-03» ծառայության հերթապահները:
Ժամը 17.36-ին դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Մինչ ժամը 18.20-ը իրականացվել է առեւտրի կենտրոնում գտնվող քաղաքացիների տարահանում:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 19.25-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել