HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` կանխամտածված, կեղծ սնանկության դեպքի առթիվ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված, կեղծ սնանկության դեպքի առթիվ: «Մոնտեկոմ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած հաղորդման ստուգմամբ պարզվել է, նշված ընկերության տնօրենը, 2009թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1003391 ակտով արձանագրված 1 843 700 դրամ հարկային պարտավորությունը պետբյուջե չվճարելու նպատակով, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ: Մասնավորապես` 2008թ. մարտ-մայիս ամիսներին թվով հինգ հաշիվ-ապրանքագրերով «Արմենտել» ՀՁ ՓԲ ընկերությունից ձեռք է բերել 1 668 130 դրամի բջջային կապի կանխավճարային քարտեր եւ դրանց իրացումից, ինչպես նաեւ ծառայություններ մատուցելու դիմաց ստացած 3 562 200 դրամ գումարները չի մուտքագրել ՍՊ ընկերության դրամարկղ կամ բանկային հաշիվ: Դրանց վերաբերյալ Գավառի տարածքային հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել եւ հարկեր չի վճարել: Այնուհետեւ պատճառաբանելով, որ գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք չի բերել եւ չունի որեւէ գույք, պարտքերը չվճարելու նպատակով ՍՊԸ տնօրենը 2009թ. դեկտեմբերի 21-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընկերությունը սնանկ ճանաչելու խնդրանքով: Դատարանի` 2009թ. դեկտեմբերի 25-ի վճռով դիմումը բավարարվել է, եւ ՍՊ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Դեպքի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ եւ 194-րդ հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter