BMW-ն շրջվել է
Այսօր առավոտյան` ժամը 9:30-ի սահմաններում, BMW մակնիշի 21 ՏՕ 691 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում, գերազանցելով արագությունը, դուրս է եկել հանդիպակաց գոտի, կորցրել մեքենայի ղեկավարումը եւ շրջվել:
Վթարի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ վթարի արդյունքում և անչափահաս ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարորդը տեղափոխվել է Միքայելյանի հիվանդանոց, իսկ անչափահաս ուղևորը` երրորդ մանկական հիվանդանոց: Մեր տեղեկություններով` մեքենան գրանցված է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Շահեն Մարկոսյանի անվամբ:
Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ մեքենան զարդարված էր փուչիկներով և ժապավեններով: Հավանաբար` վերջին մասնակիցներից են եղել:
Վթարի առթիվ Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել