HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

86 մլն խմ ջուր է կուտակվել

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ եղել է ոռոգման համակարգի եւս մեկ կարեւոր հանգույցում` Ապարանի ջրամբարում, տեղեկացել կուտակված ջրի պաշարների մասին: ՏԿ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` 91 մլն խմ  ընդհանուր տարողությամբ ջրամբարում գարնանային առատ տեղումների հետեւանքով ներկայումս արդեն կուտակվել է 86 մլն խմ, իսկ մինչ ամսվա վերջ նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կլցվի: Ապարանի ջրամբարի համար սա հազվադեպ երեւույթ է, մասնավորապես` անցած տարի ջրամբարում կուտակված ջրի ծավալը կազմել է ընդամենը 50 մլն խմ: Կուտակված ջրի նման պաշարները հնարավորություն կտան ապահովել Ապարանի տարածաշրջանի եւ հարակից տարածքների ոռոգումը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դոտացիա տրամադրել Արզնի- Շամիրամ ջրանցքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter