HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Երեկ երեկոյան` ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացիներ, Ռուսթավի քաղաքի բնակիչներ, 1980 թ. ծնված Լաշա Ռևիային, 1990 թ. ծնված Միխայիլ Իրեմաշվիլուն, 1986 թ. ծնված Գևորգ Չաչավային և Սամտրեդիա քաղաքի բնակիչ, 1989 թ. ծնված Շալվա Խաճաուային: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք մայիսի 17-ին հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` Օրբելի եղբայրների փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր: Լաշա Ռևիան, Միխայիլ Իրեմաշվիլին, Գևորգ Չաչավան և Շալվա Խաճաուան ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter