Կարկուտը վնասել է խաղողի այգիները
Քիչ առաջ Արագածոտնի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել: Ինչպես հաղորդում է «Հետքի» թղթակիցը, մոտ 5 սմ շառավողով կարկուտը ձյան նման ծածկել է գետինը և մերկացրել ծառերը` վնաս հասցնելով բերքատու ծառերին: Ուջան գյուղի բնակիչների կարծիքով, այսօրվա կարկուտի պատճառով խաղողի այգիներից այլևս բերք չեն ստանա, իսկ նախորդ տեղումների ժամանակ վնասվել էին խնձորենիների ու տանձենիների պտուղները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել