HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի կիրճը ժամանակավորապես անանցանելի է

Այսօր «Ազդակ» ակումբում Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը հայտնեց, որ Ուրուգվայի հրապարակից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը որոշ ժամանակով լինելու է անանցանելի: Պատճառն այն է, որ երեկ` ժամը 20:00-ի սահմաններում, 1-2 օր առաջ ասֆալտապատված ճանապարհահատվածը (մոտ 12-15 մ) փլվել է: Բարեբախտաբար, փլուզման պահին ճանապարհի այդ հատվածում ավտոմեքենաներ և հետիոտներ չեն եղել: Գիշերն արդեն դեպի վայրում էին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` իր աշխատակազմով, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության և Հրշեջ ծառայության աշխատակիցները: Փլուզման պատճառները և հանգամանքները ճշտվում են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այսօրվանից արդեն փլուզված հատվածում Երևանի քաղաքապետարանը սկսել է վերականգնողական աշխատանքներ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter