HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 20-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Տաշիրե առևտրի կենտրոնում ռումբ է դրված,  որը մեկուկես ժամից պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը համապատասխան միջոցառումներ իրականացնելուց հետո պարզել էր, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում: Մայիսի 21-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կենտրոնականի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սուտ հաղորդումը տվել է Գյումրիի բնակիչ, 1988 թ. ծնված Արկադի Գևորգյանը: Մայիսի 21-ին, ժամը 21.40-ին, Գևորգյանը բերման է ենթարկվել բաժին: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի բաժինը, դեպքի առիթով կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter