Հաստաբուն ծառը շրջվել է
Երեկ` ժամը 17:10-ի սահմաններում, Քանաքեռի Սարկավագի փողոցում` ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային բյուրոյի շենքի մոտ, Քանաքեռում հայտնի Քնարի խանութի դիմաց, հաստաբուն ծառը արմատախիլ է եղել և ընկել փողոցում կայանված Ֆոլկսվագեն Գոլֆ մակնիշի 20 ՏՕ 875 համարանիշով ավտոմեքենայի վրա:
Մեքենայի մեջ են եղել ընտանիքի չորս անդամներ:
Արդյունքում 13-ամյա Նվարդ Գագիկի Գյուլնազարյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Գետնին տապալված ծառի պատճառով 1,5-2 ժամ նշված հատվածում ավտոմեքենաների և հետիոտների տեղաշարժը դադարեցվել էր: Այնտեղ էին Արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Նրանք սղոցներով (դրուժբա) մասնատում էին ծառը:
Աշխատանքներին հեռվից հետևում էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը:
Դեպքի առթիվ քննություն է սկսվել, որը վարում է Ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանպորտային հանցագործությունների բաժինը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել