HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դինո գոլդ մայնինգ քամփնին» չի վճարել 2005-2009 թթ.-ի գիշերային աշխատավարձերը

Նամակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին Հարգելի պրն Մնացականյան, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության նախկին 13 աշխատակից դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընկերությունից պահանջելով 2005-2009 թթ.-ի չվճարված գիշերային աշխատավարձերը: Մեր կազմակերպությունը ուշադիր հետևում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության վարած անօրինական քաղաքականությանը: Այսօր ընկերությունում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ընկերությունը նույնպես չի վճարել գիշերային աշխատավարձերը` սկսած 2005 թ.-ից, բայց չվճարված գիշերային աշխատավարձերը պահանջելու դեպքում աշխատակիցները կարող են այլ պատճառաբանությամբ ազատվել աշխատանքից, ինչպես պահակ Աշոտ Գրիգորյանը, ով նույնպես դիմել է դատարան: Ընկերության աշխատողների մի մասը, ում չի վճարվել գիշերային աշխատավարձը, արտերկրում է: Կան մարդիկ, ովքեր ազատվել են աշխատանքից: Կան նաև աշխատակիցներ, ովքեր մահացել են: Իսկ նրանք, ովքեր առ այսօր աշխատում են վերոհիշյալ ընկերությունում, չեն կարող բարձրացնել այդ հարցը, որովհետև աշխատանքը կորցնելու վտանգ կա: Կոչ ենք անում նոր ընտրված արհմիության նախագահին շատ լուրջ մոտենալ վերոհիշյալ խնդիրներին: 2008 թ.-ին աշխատանքային տեսչության հերթական ստուգայցից հետո ակնկալվում էր, որ ընկերությունը պետք է վճարեր այդ գումարները, բայց անհասկանալի պատճառներով ստուգումը արդյունք չտվեց, և ընկերությունը սկսեց վճարել միայն 2007-2008 թթ.-ի չվճարված գիշերային աշխատավարձերը և միայն այսօր ընկերությունում աշխատողներին: Խոսքը վերաբերվում է Կապանի Լեռնահարստացման կոմբինատին, որն անհասկանալի պատճառներով լուծարվեց, և կոմբինատը աշխատակիցներին չվճարվեց մոտ 100 միլիոն դրամ աշխատավարձերը: Չենք ցանկանա, որ նույնը կրկնվեր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության օրոք: Այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ գումարները փրկություն կլինեն Կապանի ազգաբնակչության համար: Ելնելով ՀՀ օրենսդրությունից և վերոգրյալից` խնդրում էնք Ձեզ պարտադրել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին, որ վճարի 2005-2009 թթ.-ի չվճարված գիշերային աշխատավարձերը ոչ միայն դատարան դիմողներին, այլև այսօր ընկերությունում աշխատող բոլոր աշխատակիցներին: Հարգանքներով` «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն 19.05. 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter