HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերին Լարս»-ով անցնում են բոլոր տեսակի ավտոմեքենաներ

Վրացական կողմի հետ կայացած քննարկումների արդյունքնում, մայիսի 22-ից վերսկսվել է «Վերին Լարս–Կազբեկի» սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ  բեռնատարների, երթեւեկությունը: Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Ինչպես տեղեկացնում է  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, անցակետը մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը`  ժամը 07:00-ից մինչև 19:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter