HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ժանտախտի եւ բրուցելյոզի դեպքեր` Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում խոշոր եղջերավոր անասունների մոտ գրանցվել է խոզի աֆրիկյան ժանտախտի 1 եւ բրուցելյոզ հիվանդություն 35 դեպք: Ինչպես «Հետքին» հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, բրուցելյոզի կասկածով արյան փորձանմուշներ են վերցվել Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղի 135 անասունից, սակայն հիվանդությունը հաստատվել է միայն 35-ի մոտ: Խոզի ժանտախտը մարզ է ներթափանցել Եղեգնաձորի տարածքից, քանի որ հիմնականում այդ տարածաշրջանից են  խոզեր ներկրվում մարզ: Գեղարքունիքի մարզում խոզերի ժանտախտի տարածումը կանխելու համար մարզպետի կարգադրությամբ կարանտին է հայտարարվել, եւ վերասկողություն է սահմանվել մսի վաճառքի բոլոր կետերում: Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ` առայժմ մտահոգիչ տվյալներ չկան, եւ ամեն ինչ արվում է բրուցելյոզ եւ ժանտախտ հիվանդությունների տարածումը կանխելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter