HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լճակներ»` Ալավերդու բակերում

«Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի վթարային բրիգադը ամիսներ շարունակ չի կարողանում վերացնել Ալավերդու ջրամատակարարման ներքին ցանցի վթարները: Շատ դեպքերում նրանց կանխած վթարը մի քանի օր հետո կրկնվում է, քանի որ նրանք չեն նորացնում վթարված խողովակները: Քաղաքի Ս. Սարահարթ թաղամասի 2/4 շենքի բակում խմելու ջրի ներքին ցանցի վթարից լճակներ են գոյացել: Շենքի բնակիչ Համլետ Լալայանը օրերս տեղեկացրեց, որ արդեն մեկ տարուց ավելի է, վթարի հետևանքով 2/4 շենքի բակում գոյացած ջրի լճակները առավոտյան և երեկոյան ջրամատակարարման ժամերին լցվում և մեծանում են, իսկ ջրամատակարարման դադարեցումից հետո լճակների կեղտաջրերը ներքաշվում են դեպի խողովակներ և ջրի հետ մատակարարվում բնակչությանը: Նմանատիպ իրավիճակում է նաև 2/26 բնակելի շենքի բակը: Այս շենքերի հարևանությամբ` Ս.Սարահարթ թաղամասի 2 զանգվածի` դեպի ճոպանուղի գնացող կենտրոնական փողոցով մեկ ամսից ավելի հոսող ջրերը կրկին խմելու ջրի ներքին ցանցի վթարի հետևանք են, որոնք առավոտյան և երեկոյան ժամերին հեղեղում են մարդաշատ փողոցը: Վթարները խաթարում են ոչ միայն Ալավերդու ջրամատակարարման սանիտարահիգենիկ վիճակը, այլև պատճառ են դառնում խմելու ջրի լուրջ կորուստների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter