HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի Շաբաթ օրն առավոտյան Սերժ Սարգսյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկոյան հաստատել էր հերթական պլանային բուժհետազոտություն անցնելու փաստը: Մինչդեռ ամբողջ օրը «Նաիրի» կենտրոնից հերքում էին դա` լրագրողներին պատասխանելով, թե այդպիսի բան չկա: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն աղիների ու երիկամների հետ կապված ինչ-ինչ խնդիրներ է ունեցել: Հայտնի է, որ նա վաղուցվանից եկող առողջական խնդիրներ ունի, որոնք ուշիուշով թաքցնում են հանրությունից: Փող չեն տվել Թերթի` իշխանական բուրգին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում բավականին սառն են դիմավորել: Նշվում է, որ նա գնացել էր մեր ռազմավարական գործընկեր երկրից դարձնալ ինչ-որ կարգավիճակով գումար ուզելու` այս անգամ Հայաստան-Իրան ավտոճանապարհը վերակառուցելու համար: Սակայն ՌԴ մայրաքաղաքում Տիգրան Սարգսյանից նախ հետաքրքրվել են, թե ինչ է արել Հայաստանին վերջերս Ռուսաստանի կողմից տրված 500 մլն-ը, ապա մերժել են Հայաստանին գումար տալու խնդրանքը: Արդյունքում Տիգրան Սարգսյանը Երևան է վերադարձել ձեռնունայն: Նա անգամ մոտ ապագայի համար հնարավոր վարկավորման որևէ խոստում չի ստացել: Վարչական ռեսուրսների միջոցով Կիրակի օրը ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով առաջատարը վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն է (47 %): Երկրորդ տեղում` ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» է (31-32 %), իսկ երրորդ տեղում ` Հայ հեղափոխական դաշնակցությունը` (23-23 %): 6 տոկոսանոց արգելապատնեշը չի հաղթահարել միայն Կոմունիստական կուսակցությունը: Քաղաքական գործիչ Կարեն Օհանջանյանի կարծիքով, սակայն, ընտրությունները տեղի են ունեցել լուրջ խախտումներով, և պետք է այն ճանաչվի ոչ լեգիտիմ, իսկ ԼՂՀ նախագահն էլ պետք է պահանջի ԼՂՀ վարչապետի և ԿԸՀ նախագահի հրաժարականները, քանի որ հենց նրանք են ընտրություններում տեղ գտած կեղծիքների մեղավորները: Ըստ նրա` ԼՂՀ իշխանությունն օգտագործել է վարչական ռեսուրսները, ինչը օգնել է, որ վարչապետի գլխավորած կուսակցությունը հաղթող ճանաչվի: Ինչպես սպասվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մերժվել է Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդների կողմից ՀՔԾ-ի և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած չորս բողոքներից մեկը: Նշված դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը երեկ հրապարակել է Մարտի 1-ի ինքնաձիգից արձակված Գրիգոր Գևորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և Սամվել Հարությունյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի բողոքը: Վերջինս դատարանից պահանջել էր ճանաչել զոհերի կյանքի իրավունքի խախտման և ՀՔԾ-ի անգործության փաստերը, ինչպես նաև նախաքննության մարմնին պարտավորեցնել իրականացնել զոհերի մահվան հանգամանքների արդյունավետ քննություն: Արտակ Զեյնալյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դատավոր Արմեն Խաչատրյանի վճիռն ինքը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Copy-paste էր արվե՞լ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ ՄԻՊ կազմակերպած քննարկման ընթացքում դժգոհեց, որ թեև իրենք դեռ նոյեմբերին էին հրապարակել թվայնացման հայեցակարգը` ակնկալելով դիտողություններ, «կցկտուր` 2-3 տեղից դիտողություն եկավ: Դրանից հետո` միայն երբ ԵԱՀԿ փորձագետներն իրենց վերլուծությունը վերջնական ամփոփեցին, նույնը կրկնօրինակման` այնտեղից copy-ի ձևով, 2-3 NGO-ի նամակի միջոցով եկավ մեզ»: Ակնարկում էր ԵՄԱ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և «Ինտերնյուս» հկ-ի հայտարարությունը` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատերելու օրինագծի վերաբերյալ: Ու թեև քննարկմանը ներկա էին տվյալ 3 հկ-ների ղեկավարները, նրանք որևէ կերպ չարձագանքեցին նախարարի այդ մեղադրանքին: 13-ամյա ամերիկացին նվաճել է էվերեստը Կալիֆորնիայի 13-ամյա բնակիչ Ջորդան Ռոմերոն պատմության մեջ էվերեստը նվաճողներից ամենաջահելն է: Նրան հաջողվել է հոր հետ բարձրանալ աշխարհի ամենաբարձր կետ, որտեղից զանգահարել է մորը: Ջորդանից առաջ Էվերեստի ամենահաջահել նվաճողը համարվում էր նեպալցի Տեմբա Տշերին, որը 2001-ին լեռան գագաթ էր բարձրացել 16 տարեկան հասակում: Ինչ վերաբերում է Ջորդան Ռոմերոին, նա արդեն հաղթահարել է 6 աշխարհամասի ամենաբարձր լեռնագագաթները: 2007-ին նա բարձրացել էր Կոսցյուշկո լեռան գագաթը (Ավստրալիա), նույն թվականին` Էլբրուս և Ակոնկագուա: Վերջինս գտնվում է Արգենտինայում: 2008 թ. Ջորդանը Ալյասկայում հաղթահարել էր Մակքինլի լեռնագագաթը, իսկ Կիլիմանջարո (Աֆրիկա) բարձրացել էր 2006-ին, երբ 10 տարեկան էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter