HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհեր Մաստարա գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատարահարում

Մայիսի 24-ին` ժամը 07:10-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրում` Մաստարա գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պարզվել են վթարից զոհերի եւ տուժածների ինքնությունները: Պատահարի հետեւանքով «ԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` Գյումրիի բնակչուհի, 1959 թ. ծնված Վեներա Սահակյանը եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արթուր Ղազարյանը տեղում մահացել են, իսկ «ԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Գյումրիի բնակիչ, 1954 թ. ծնված Վահան Սահակյանը, ուղեւորներ` 1978 թ. ծնված Մարիամ եւ 1985 թ. ծնված Տաթեւ Սահակյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ` 1990 թ. ծնված Նարեկ Թադեւոսյանը, 1976 թ. ծնված Ջանիկ Թորոսյանը, 1988 թ. ծնված Գեւորգ Օհանջանյանը եւ 1989 թ. ծնված Արծվիկ Աբրահամյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բնութագրվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter