HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ղարաբաղում Եվրամիության չափանիշներին համապատասխան ընտրություններ են կայացել»

Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ, ներկայիս պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն նախքան մամուլի ասուլիսը սկսելը բարձրացավ «Հետքի» խմբագրության տանիքը եւ այնտեղից դիտեց Հայաստանի պատմական Արարատ լեռը: Մայիսի 23-ին սլովակ պատգամավորը որպես դիտորդ մանսակցել էր ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրություններին եւ իր հիացական գնահատականը տվեց դրանց ընթացքի վերաբերյալ: «Ղարաբաղում տեսա բազմաթիվ հեղինակավոր միջազգային դիտորդների, եւ բոլորով միասին եկանք այն եզրակացության, որ Լենային Ղարաբաղի ընտրություններն անցան ազատ, ժողովրդավարական, բացառիկ հանգիստ իրավիճակում եւ ամբողջովին համապատասխանում էին Եվրամիության կողմից տրված բոլոր չափանիշներին»,- քիչ առաջ «Հայելի» ակումբում հայտարարեց Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Նա զարմացել էր ընտրություններին ղարաբաղցիների ակտիվ մասնակցությունից. «Ինձ ասացին, որ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ակտիվությունն այսպիսին է եղել»: Սլովակ պատգամավորը աբսուրդային եւ կոմիկական գնահատեց Եվրամիության կոմիսարի կողմից ուղարկված գրությունը, համաձայն որի` Եվրամիությունը չի ընդունելու մայիսի 23-ի ընտրության արդյունքները: «Այդ դեպքում մենք տալիս ենք շատ տրամաբանական հարց. ի՞նչ է ուզում Եվրամիությունը: Չէ՞ որ այս ընտրությունները բերում են հանգստություն, ժողովրդավարություն եւ այնպիսի նվաճումներ, որոնք այս տարածաշրջանին այդքան էլ հատուկ չէ»,- կարծում է Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Նրա խոսքով` եթե ԼՂՀ-ում ընտրություններ ընդհանրապես տեղի չունենան, դա կստեղծի բացառիկ մի քաոսային իրավիճակ, որն անթույլատրելի է այս տարածաշրջանի համար: «Եվրամիության հանձնաժողովն իրավունք ունի հայտարարություն անելու միայն այն ժամանակ, երբ լուծում գտած կլինի այս հարցի համար»,- ասում է դիտորդը: Հիշեցնենք, որ հենց Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ջանքերով 2004 թվականին Սլովակիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter