HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակբաշխման նախավերջին` 5-րդ վիճակահանությունը Գյումրիում

Գյումրիում բնակարանների բաշխման հերթական`5-րդ վիճակահանությունը կկայանա վաղը` մայիսի 26-ին, ժամը 13:00-ին դրամատիկական թատրոնի դահլիճում: Աղետի գոտում բնակարանային շինարարության 2009-2010թթ. փուլում, Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարաններից վաղը կայանալիք վիճակահանությանը բաշխվելու են մեկ` 40, երկու` 32  և երեք`72  սենյականոց բնակարաններ: Նախորդ 4 վիճակահանություններին բաշխվել են 622 բնակարան: Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում 1-ին կարգի հաշմանդամ ունեցող անօթևանների համար իրենց ցանկությամբ կկատարվի առանձին վիճակահանություն` նորակառույց շենքերի առաջին հարկերի բնակարանների համար: ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հավաստիացումներով` բնակարանաշինության այս փուլում բնակարան ստացած գյումրեցի 1056 անօթևանները բնակարանամուտ կկարողանան տոնել մինչև հաջորդ ամսվա վերջ: «Շիրակ կենտրոն» ՀԿ –ն տեղեկացնում է, որ այսօր երեկոյան,  «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ինչպես նախորդ չորս, այնպես էլ այս վիճակահանության բոլոր մասնակիցների անուն-ազգանուններն ու ժամանակավոր բնակության հասցեները կհրապարակի մարզային հեռուստաընկերություններով, կտեղադրի www.shirakc.org վեբ կայքում, ինչպես նաև վիճակահանության բոլոր մասնակիցներին կիրազեկի հեռախոսազանգերի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter