HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 սպանություն` հունվարի 1-ից մինչ այսօր

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 16 դեպք, բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 22 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1079 դեպք, բացահայտվել է 975-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 18 դեպք, բացահայտվել է 17-ը: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 5-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 25 դեպք, բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter