Ավազակային հարձակման 42 և անձնական ունեցվածքի գողության 1031 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 42 դեպք, բացահայտվել է 28-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 73 դեպք, բացահայտվել է 49-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 62 դեպք, բացահայտվել է 25-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 89 դեպքից բացահայտվել է 55-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 224 դեպք, բացահայտվել է 92-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1031 դեպք, բացահայտվել է 633-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 36 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 655 դեպք, բացահայտվել է 390-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 27 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 116 դեպք, բացահայտվել է 59-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1279 դեպք, բացահայտվել է 803-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 36 դեպք: Բնակարանային գողության 439 դեպքից բացահայտվել է 188-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 40 դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել