HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցի դեպքեր` մայիսին

Մայիսի 12-ին օձի խայթոցի հետևանքով «Մեղրու» բժշկական կենտրոն է ընդունվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչ 1929թ. ծնված Գերասիմ Միրզոյանը: Ստանալով անհրաժեշտ բուժօգնությունը և հակագյուրզին` մայիսի 19-ին Գ.Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչ 1951թ. ծնված Մարիետա Կարապետյանը մայիսի 20-ին օձի խայթոցի հետևանքով տեղափոխվել է «Մեղրու» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին: Ներկա պահին հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մայիսի 21-ին «Մեծամորի» բժշկական կենտրոն է ընդունվել Մեծամոր քաղաքի բնակիչ 1996թ. ծնված Կոլյա Հարությունյանը` կրկին օձի խայթոցի պատճառով: Հիվանդն անմիջապես ստացել է առաջին բուժօգնությունն ու հակագյուրզինի անհրաժեշտ չափաբաժինը, որից հետո տեղափոխվել է «Համալսարանական թիվ 2 կլինիկայի» տոսքիկոլոգիայի բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter