HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կինոյի վերահրատարակված կատալոգի շնորհանդես

10 տարի առաջ լույս տեսավ Հայկական կինոյի առաջին կատալոգը, որն ընդգրկում էր 1924-1998թթ-ին Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, ինչը, լինելով այն ժամանակ միակը նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ, արժանացավ Ռուսասատանի կինոգիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին։ Վերահրատարակված կատալոգում ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տևողությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև ընդգրկվել են մինչև օրս նկարահանված տեսաժապավենով ֆիլմերը։ Նոր հրատարակության մեջ ներառվել է նաև առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը։ Ֆիլմերի հեղինակների անվանացանկում, ի տարբերություն նախորդ հրատարակության, այժմ անվանատառերի փոխարեն նշվում են անուններն ամբողջությամբ, որքան հնարավոր է եղել պարզել։ Այս կերպ փորձ է արվել մոռացությունից փրկել այդ անունները։ Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռ 60-ականների սկզբին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան արխիվային նյութերը, նաև Գրականության և արվեստի թանգարանում պահվող նյութերը և այլն։ Առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ, այս անգամ օժանդակողների թվում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և «Մեկ ազգ, Մեկ մշակույթ» հիմնադրամը։ Կազմակերպչական ամբողջ աշխատանքը կատարվել է ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի աշխատակազմի կողմից` փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ։ Գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, աշխատանքներին մասնակցել են նաև կինոգետներ Վալերի Գասպարյանը և Զավեն Բոյաջյանը, Անահիտ Արփենը (Թադևոսյան), Տաթևիկ Մանուկյանը, թարգմանիչ` Ռուզան Ամիրաղյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter