HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի գործողությունների ծրագիրը

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ պատվիրակության, որը գլխավորում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆֆորդը և հայկական համապատասխան գործակալութունների և գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջև` ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ: Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննակումներ կատարված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Հայաստանի պատվիրակությունը մանրամասն ներկայացրեց գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորություններն ու կատարված աշխատանքը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ ներկայացնում է այս ոլորտում կատարած աշխատանքները` նշելով, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում վերոնշյալ ծրագրի իրականացման համար հայկական կողմից տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունը: Մասնավորապես գոհունակությամբ նշվեց ծրագրի իրականացման ուղղությամբ ՀԷԿ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության ապահովման կոմիտեի կողմից կատարված աշխատանքը, ներկայացվեցին նաև առկա խնդիրներն ու անելիքները: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, հանդիպմանը կարևորվեց նաեւ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter