HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

«Փաստով մերկացվել է» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը` 2 ամսվա նախնական կալանքի վերցնել Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ամբիոնի ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Գեւորգյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, մայիսի 22-ին, բժշկականի շեքնում 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո` Արմինե Գեւորգյանը «փաստով մերկացվել է» եւ բերման ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Թերթի տեղեկություններով` Ա. Գեւորգյանը հիմնականում փողային «գործարքներ» է իրականացրել իրանցի ուսանողների հետ: Ո՞ւմ են խաբում` «անուժ» պիտակելով եվրոբանաձեւերը Եվրոխորհրդարանի ընդունած 2216 բանաձեւը բնավ էլ այն առիթը չէ հայտարարելու, թե դա սոսկ բանաձեւ է, որն իրականում ուժ չունի, ու դրանով հանգստացնել հայկական իշխանությունների անգործության հետեւանքներից անհանգստացածներին: Ինչ ասել կուզեն, բայց միտում կա, այն էլ` մեզ համար զգալի անբարենպաստ, երբ հակահայկական բովանդակությամբ թղթեր, հայտարարություններ, «իրավական ուժ չունեցող» էլի մի քանի տեսակի փաստաթղթեր են ընդունվում միջազգային մակարդակով, իսկ Հայաստանը, ավելի շուտ` իշխանությունը բավարարվում է դրանց «անուժ» լինելը փաստելով: Մի էլիտար հիվանդության մասին Իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը, բնականաբար, չի կարող զերծ լինել սխալներից եւ վրիպումներից: Ըստ որում` խոսքը ինչպես դյուրաշտկելի բացթողումների մասին է, այնպես էլ, ցավոք, ավելի լուրջ թերությունների, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարողն են հանգեցնել անցանկալի հետեւանքների: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կադրային քաղաքականությունը մեզանում բացակայում է սկզբունքորեն եւ իրականացվում ծայրաստիճան չհամակարգված: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, ոչ պետական պաշտոնների առեւտուրը ինչպես կար, այնպես էլ մնացել է սովորական, լայնորեն տարածված երեւույթ: Լավագույն դեպքում ղեկավար պաշտոնների են նշանակվում այս կամ այն երեւելի քաղաքական գործչի կամ չինովնիկի ծանոթները, ընկերները, ազգականները: Այդօրինակ գործելաոճը հանգեցնում է առնվազն երկու հետեւանքների: Նշանակվածներից շատերը բացարձակապես անկարող են իրականացնել վարչական գործառույթները, իսկ ոմանք էլ, ինչը ավելի վտանգավոր է, նոր բնագավառում գործում են բացառապես սեփական, շահամոլական, այլ ոչ բնավ ոչ պետական շահերից ելնելով: Կարեւոր փաստ, որն առայժմ գաղտնի կպահեն Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել եւ ավարտվել է Մարտի 1-ի 10 զոհերից` Զաքար Հովհաննիսյանի եւ Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդների բողոքների քննությունը: Ինչպես մյուս զոհերի իրավահաջորդների բողոքի քննության ժամանակ, այնպես էլ երեկ զոհվածների հարազատները, ըստ էության, հնարավորություն եչն ունեցել իրենց հարցերն ուղղելու ՀՔԾ ներկայացուցչին: Հարցեր չեն հնչել, պատասխաններ` եւս: Փոխարենը պատասխանող կողմը հայտարարել է որ մարտի 1-ի դեպքերով նախաքննությունը դեռ չի ավարտվել, եւ նախաքննության մարմինն այլ տեղեկություններ նպատակահարմար չի գտնում հայտնել: Եւ չնայած սրան` իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ այս փուլում իրենց համար շատ կարեւոր փաստ է արձանագրվել: «Դա գաղտնիք է, եւ այս պահին նպատակահարմար չեմ գտնում բացահայտել»,- պարզաբանել է Զեյնալյանը: Պատվերով գրողը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հրապարակած «ՀՀ-ում Խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ զեկույցով, ըստ ՀԱԿ համակարգող ԼԵւոն Զուրաբյանի, կրկին ապացուցեց, որ իր պաշտոնի հետ ոչ մի կապ չունի: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունների կողիմից քաղաքացիների խաղաղ հավաքները սահմանափակելը զեկույցում ներկայացված է որպես օրենսդրական բացի արդյունք: «Սեփական հանցագործությունը կոծկելու եւ պատասխանատվությունից խուսափելու համար խնդիրները, որպես օրենսդրական անկատարության արդյուքն ներկայացնելն այս իշխանությունների գործելաոճն է»,- ասել է Զուրաբյանը: Մեր տեղեկություններով` ՀՀ ղեկավարությունն իրեն «արդարացնող» զեկույցներ պատրաստելու մեծածախ պատվեր է իջեցրել Արմեն Հարությունյանին, եւ առաջիկայում եւս մի քանիսը կհրապարակվեն: Բակո Սահակյանը պետք է դասընթացներ անցկացնի Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հիացմունքը չեն կարողանում թաքցնել ղարաբաղյան ընտրությունների ու այդ ընտրությունները կազմակերպած ղարաբաղյան իշխանությունների նկատմամբ: Դե, իրենք ին միջոցի ասես դիմում են, սակայն այդքան համերաշխ ու անպրոբլեմ ընտրություններ անցկացնել չի հաջողվում: Բակո Սահակյանին կարելի է առաջարկել, որ հատուկ հայաստանցիների համար դասընթացներ կազմակերպի «ինչպես անել, որ ցանկալի կազմով խորհրդարան ձեւավորվի, սակայն որեւէ բողոք եւ ընդվզում հասարակության մեջ չառաջանան» թեմայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter