HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

ԵՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների նկատմամբ կկայացվի դատավճիռ

Մայիսի 31-ին կլսվեն դատական ճառեր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի դասախոսների նկատմամբ հարուցված քրգործի վերաբերյալ: Անդրադառնալով քրգործի նախապատմությանը` հիշեցնենք, որ այն հարուցվել է 2009թ. հուլիսի 27-ին ԵՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդվարդ Մխիթարյանի եւ նույն ամբիոնի դասախոսներ Միսաք Յախշիբեկյանի, Հովհաննես Արաբյանի եւ Ժոզեֆ Կարայանի կողմից կաշառք վերցնելու առթիվ` Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նախաքննությամբ պարզվել է, որ «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդվարդ Մխիթարյանը 2008թ. նոյեմբերին, «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սխեմոտեխնիկա» առարկայից կուրսային նախագիծ-աշխատանքները դրական գնահատելու համար նույն ամբիոնի դասախոս Հովհաննես Արաբյանի միջնորդությամբ «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի մի խումբ ուսանողներից 20 հազարական, ընդհանուր` 160 հազար դրամ կաշառք է վերցրել եւ ինքն էլ լինելով կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը` դրական գնահատականներ է նշանակել կուրսային աշխատանքներ չներկայացրած ուսանողներին: Իսկ 2009թ. հունիսին Էդվարդ Մխիթարյանը կաշառք է ստացել Միսաք Յախշիբեկյանի օժանդակությամբ ու միջնորդությամբ: Վերջինս համաձայնության է եկել ուսանողուհի Աննա Վարդանյանի հետ «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կազմակերպում» առարկայից կուրսային նախագիծ-աշխատանքի գերազանց գնահատականի համար Էդվարդ Մխիթարյանին 10 հազար դրամ կաշառք տալու մասին: Միեւնույն ժամանակ Յախշիբեկյանը համաձայնություն է ձեռք բերել ուսանող Վահան Ավետիսյանի եւ Մխիթարյանի միջեւ: Չկատարված աշխատանքը դրական գնահատելու համար ուսանողին առաջարկվել է 20 հազար դրամ կաշառք տալ: Կուրսային նախագծի համար դրական գնահատական ստանալու նպատակով ամբիոնի վարիչին է դիմել նաեւ ուսանող Հունան Քոչարյանը: Էդվարդ Մխիթարյանն իր մոտ է հրավիրել դասախոս Ժ. Կարայանին եւ հանձնարարել նրան աջակցել Հունանին: Նրան էլ է առաջարվել կաշառքի նույն գինը: Հունանից 35 հազար դրամ է վերցվել: Ժ. Կարայանը շտապել է հիշեցնել, որ նա պարտք է դեռ նախորդ քննություններից եւ դրական գնահատականի համար պետք է վճարի պարտք մնացած գումարը: Էդվարդ Մխիթարյանին մեղադրանք է հարուցվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Մ. Յախշիբեկյանին` 313 հոդվածի 1-ին մասով, 38-311 հոդվածի 1-ին մասով, Ժ. Կարայանին` 38-311 հոդվածի 1-ին մասով, Հ. Արաբյանին` 313 հոդվածի 1-ին մասով: Իսլ մեղադրյալ Հ. Արաբյանի նկատմամբ համաներման հիմքով հետապնդումը դադարեցվել Է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter