HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Իրանը այսուհետ ճանաչելու է Հայաստանի երեք պետական բուհերի դիպլոմները

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի քանի կարեւոր պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետություն իր մայիսի 21-25-ի այցի շրջանակներում: Աշոտյանը հանդիպել է Իրանի Կրթության եւ դաստիարակության ու Իրանի Գիտությունների, տեխնոլոգիայի եւ հետազոտությունների նախարարների հետ: Այսօր «Հայելի» ակումբում նախարարը ներկայացրեց հանդիպման արդյունքներն ու ձեռքբերումները: Արմեն Աշոտյանը նշեց, որ կարեւոր ձեռքբերում է այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ճանաչել ՀՀ երեք պետական բուհերի` Երեւանի պետական համալսարանի, Երեւանի պետական բժշկական համասարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համասարանի դիպլոմները: Նախարարի խոսքերով` աշխատանքային քննարկումների համար համապատասխան նախարարության փոխնախարարը կժամանի Հայաստան եւ հանդիպումներ կունենա նշված երեք համալսարանների ղեկավարության հետ` նպատակ ունենալով այդ գործընթացն ավարտել մինչեւ նոր ակադեմիական տարվա սկիզբը: «Այս հանգամանքը մեզ թույլ կտա Իրանից նոր ուսանողներ ունենալ եւ ոչ միայն ամրապնդել հայ-իրանական կապերը կրթության եւ գիտության ոլորտում, այլ նաեւ թույլ տալ մեր բուհական համակարգին նոր շուկաներ նվաճել»,-նշեց ՀՀ Կրթության նախարարը: Աշոտյանը շեշտեց, որ տպավորված է հարեւան երկրի կրթական ոլորտում տարվող լուրջ բարեփոխումներով. «Իրանը դառնում է մի երկիր, որի հետ կարելի է արդյունավետ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնել»: Նախարարը նաեւ հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է առանց ստորագրված համաձայնագրի արդեն այս տարվանից տրամադրել ՀՀ-ին 10 կրթաթոշակ մագիստրական եւ ասպիրանտուրական աստիճանների համար Իրանի լավագույն բուհերում. «Մեր հետաքրքրությունների շրջանակը ինչպես եւ տեխնոլոգիաների բնագավառում է, այնպես էլ իրանագիտության արեւելագիտության եւ իսլամագիտության ոլորտներում»: Կարեւոր ձեռքբերում է նաեւ այն պայմանավորվածությունը, որը վերաբերում է Թեհրանի պետական համալսարանում հայագիտութույան բաժնի բացմանը, որտեղ դասավանդվելու են հայոց լեզու, հայ գրականությաւն եւ հայոց պատմություն: Համատեղ քննարկումների արդյունքում ընդունվեց մի որոշում եւս` կազմակերպել հայ եւ իրանցի աշակերտների համատեղ ամառային ճամբարներ եւ երկու երկրների միջեւ առարկայական օլիմպիադաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter