
Ադրբեջանը մշտապես փորձում է Ղարաբաղին ամբաստանել` նշելով, թե այն վերածվել է թմրամիջոցների ազատ փոխադրման միջանցքի, սակայն եթե դուք հետեւեք Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությանը, կտեսնեք, թե այնտեղ շաբաթական որքան մարդ են բռնում թմրանյութերի հսկայական քանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով` թմրանյութերի շրջանառության առումով Ադրբեջանը գտնվում է ռիսկային գոտում:
«Սակայն լավ երեւալու համար Ադրբեջանը քննադատում է Հայաստանին եւ Ղարաբաղին»,- նշում է սոցիոլոգը: Ահարոն Ադիբեկյանի խոսքով` մուսուլմանական երկրներում թմրանյութերին ավելի լիբերալ են վերաբերվում, քանի որ այդ երկրներում ալկոհոլն արգելված է. «Իսկ թմրանյութերի մասին Մուհամեդը չի իմացել, որ գրի, եթե գրած լիներ, դա էլ կարգելեին»,- նշեց բանախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել