HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուժեղ եղիր տղա ջան, գնում ես տղամարդ դառնալու»

Լոռու մարզի  Թումանյանի զինկոմիսարիատի բակն այսօր արտակարգ մարդաշատ էր: Ալավերդի քաղաքի և Թումանյանի տարածաշրջանի համայնքերի 14 զինակոչիկներ մեկնում էին Ազգային բանակ` հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելու: Զինակոչիկ Դավիթ Վարդանյանը հրաժեշտից առաջ «Հետք»-ին ասաց, որ լավ տրամադրությամբ է մեկնում ծառայության: «Իհարկե դժվար է հարազատներիցս միանգամից հեռանալ, բայց ինչ արած պետք է հայրենիքի նկատմամբ մեր պարտքը կատարենք: Ես մեկնում եմ հայրենիքիս ծառայելու»: Իսկ զինակոչիկ Կարեն Դավթյանն անտրամադիր էր, թեև  հավաստիացնում էր, որ բարձր տրամադրությամբ էր մեկնում ծառայության:  «Չէ դժվար չէ մեկնելը, ուղղակի արևն է գլխիս տվել»,- վատ տրամադրության պատճառը բացատրեց զինակոչիկը: Հավանաբար թոռնիկի վատ տրամադրությունը ցրելու համար էլ նրա պապն ու տատը հրաժեշտից առաջ խնդրեցին «Հետք»-ին թոռնիկին լուսանկարել իրենց հետ: Հուզիչ էր հայր և որդի Եզեկ և Ժիրայր Աղվանյանների հրաժեշտը: Ծնողներից երբևէ չհեռացած տղան հորը հրաժեշտ տալիս համարյա ուզում էր արտասվել: Եզեկ Աղվանյանը որդուն գոտեպնդեց. «Ուժեղ եղիր տղա ջան, գնում ես տղամարդ դառնալու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter