HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարարության մայիսի 25-ի հայտարարությունը

«Այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ» են կազմակերպվել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում: Այս առիթով Ֆրանսիան հիշեցնում է, որ Եվրամիության, ինչպես նաև միջազգային ողջ հանրության` այդ թվում և Հայաստանի պես, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ներգրավված բոլոր կողմերի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները ներկայումս բանակցությունների առարկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Միացյալ նահանգների և Ռուսաստանի միջնորդությամբ: Այս առնչությամբ, մայիսի 23-ի «ընտրությունները» ոչ մի դեպքում չեն կարող ներգրավել ընթացքի մեջ գտնվող բանակցային գործընթացի ապագան, ոչ էլ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սույն կարգավորման գլոբալ շրջանակներում: Ֆրանսիան, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ, վերահաստատում է իր վճռականությունը սատարելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` հանգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական հավասարակշռված և բանակցված լուծման` համաձայնության միջոցով, հիմնված մասնավորապես հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և իրավունքների հավասարության սկզբունքների վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter