HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հանրահավաքը մեկնարկեց (լրացված)

Հենց նոր մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը: Այս պահին Մատենադարանի հարթակ են բարձրանում Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Սարգսյանը:

Մարդիկ կամաց-կամաց բարձրանում են Մատենդարանի դիմացի աստիճաններով, սակայն նրանց շարքերը դեռևս նոսր են այդ աստիճանների մասում և հարակից բլրակում:

Արամ Մանուկյանը կոչ արեց չխոչընդոտել քաղաքացիների շարժը

Քիչ առաջ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պոնչիկանոցի մոտ հավաքված ոստիկաններին կոչ արեց չխոչընդոտել քաղաքացիների շարժը դեպի մատենադարան և պահպանել հասարակական կարգը: Նա նշեց, որ այս հանրահավաքը պետք է լինի նույնքան կարգապահ, որքան նախորդը:

Քաղաքացիներին ողջունեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Արամ Մանուկյանը ողջունեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտներին, եկել են Մատենադարան: Նա ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորեց բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին: Հատուկ շնորհավորեց քաղբանտարկյալների կանանց, վերջիններիս մաղթեց ուժ, կորով ու համբերություն, շնորհավորեց նաև 2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին և բացեց հանրահավաքը:

Ըստ Արամ Մանուկյանի` իրենց այցելած գյուղերի մեծամասնությունը կողմ է իշխանափոխությանը

Այս պահին Արամ Մանուկյանը խոսում է ապրիլի 9-ի մասին, երբ Սերժ Սարգսյանը 3 տարի առաջ նախագահի երդում տվեց: Մանուկյանը նշեց, որ այս 3 տարին ժողովուրդը տառապում է, բայց նաև պայքարում, և այդ պայքարը շարունակական է լինելու:

Նա ասում է, որ այս ընթացքում շրջել են 80 գյուղով, և բնակչության մեծ մասը արտահայտվել է իշխանափոխության օգտին: Արամ Մանուկյանի խոսքերով` կոռուպցիան, մոնոպոլիան երկիրը տանում են կարծանման:

Այժմ ելույթ է ունենում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հանրահավաքը լուսաբանվում է մի քանի երկրում

Արամ Մանուկյանը ժողովրդին հայտնեց, որ հանրահավաքը լուսաբանվում է մի քանի երկրում: Իսկ ԱՄՆ-ում ՀԱԿ-ի համակիրները զանգահարել են Հայաստան և իրենց բարեկամներին, հարազատներին կոչ արել մասնակցել այսօրվա հանրահավաքին:

Արամ Մանուկյանն ընթերցեց ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի ուղերձը, որը ժողովրդին կոչ է անում պայքարել մինչև վերջ:

Այժմ ելույթ է ունենում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նա իր խոսքում նշեց, որ իշխանությունը զավթած մարդիկ խորթ ու օտար են ժողովրդին, շարժմանն անդամագրված քաղաքացիներն այդ քայլին դիմել են սրտի կանչով: Նա ներկայիս շարժումը բնութագրեց որպես մերօրյա ազգային ազատագրական պայքար: Չնայած զրկանքներին, կորուստներին, գործադրված ճնշումներին, կեղծ ընդդիմադիրների շքերթներին` ժողովրդական շարժումը գնալով ավելի հզորանում է:

Ջհանգիրյանն ասում է, որ պահը նպաստավոր է` տարաձայնությունները մի կողմ դնելու և հայրենիքը փրկելու համար: Նա նշեց, որ բազմազհազարանոց երթերն ու հանրահավաքները իշխանությունների կամակատարների շրջանում վախ ու սարսափ են առաջացնում: Նախկին զինդատախազը հայտարարեց, որ եթե իշխանությունները չանսան ժողովրդի ճնշմանը և ինքնակամ չհեռանան, կարժանանան Մուբարաքի ու Քադաֆիի բախտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter