HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Թոշակառու միլպետը՝ մշակույթի տան ղեկավար

«Քաջարանի մշակույթի տան գլխին ինչ օյին ասես՝ չի եկել: Տնօրեն են նշանակել էլ լեռնային ինժեներ, էլ ծանրամարտիկ: Հիմա էլ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի կողմից այդ պաշտոնին է նշանակվել թոշակի անցած նախկին միլպետ, վերջին 2,5 տարին գործազուրկ Դավիթ Գեւորգյանը:

Չնայած քաջարանցիներն ասում են, որ միլպետը շատ զարգացած է, բայց անհասկանալի է, թե Մոսկվայի ոստիկանական դպրոցն ավարտած Գեւորգյանն ինչ կապ ունի մշակույթի հետ: 

Մեկ այլ զարմանահրաշ նշանակում է կատարել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը. քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ է նշանակել իր մորաքրոջ թոռանը, ով նախկինում եղել է կոմբինատի հեռախոսավարուհիներից մեկը:

Թվում է, թե այս քաղաքում աշխատում են վերջնականապես թաղել Քաջարանի մշակույթը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի MAFIAN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter