HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվեց հայ-արգենտինյան համագործակցության հուշագիր

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում բացվել է Ֆրութֆուլ Արմենիա 7-րդ միջազգային համաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Արմեն Գևորգյանը նշել է, որ համաժողովն արդեն յուրահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական կյանքում և տարեցտարի դառնում ավելի բազմաբովանդակ, հետաքրքիր ու արդյունավետ՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցների:

Նա նաև անդրադարձել է ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրի շահագործման մեկնարկին, այնպես էլ Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին, մասնավորապես` «Մեկ համակարգիչ` յուրաքանչյուր երեխայի համար» նախագծին:

«Ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրան` բոլոր այս նախաձեռնությունների համար, մաղթել անսպառ եռանդ և առողջություն: Համոզված ենք, որ Էդուարդո Էռնեկյանի նման անձանց գործունեությունը վարակիչ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր թե Հայաստանում, թե Սփյուռքում մտահոգված են հայ ժողովրդի բարգավաճմամբ և առաջընթացով: Առիթ ունեցել եմ նշել և նորից ցանականում եմ  ընգծել Հայաստանի նկատմամբ նրա անսահման հավատն ու հավատարմությունը»,- նշել է Արմեն Գևորգյանը:

Գևորգյանը համոզմունք է հայտնել առ այն, որ համատեղելով նման անձանց և պետական կառույցների ջանքերը, ի զորու ենք իրականացնել ծրագրեր, որոնք Հայաստանը կդարձնեն տարածաշրջանի առաջամարտիկներից: Այդ թվում` ունենալ տարածաշրջանի ամենաարդյունավետ գյուղատնտեսությունը:

Համաժողովի բացման արարողությունից հետո համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Արգենտինայի արդյունաբերողների միության միջև: Հուշագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, արգենտինական կողմից`Արգենտինայի արդյունաբերողների միության նախագահ` Խոսե Իգնասիո դե Մենդիգուրեն:

Ինչպես համագործակցության հուշագրի ստորագրումից հետո նշել է Արսեն Ղազարյանը, համագործակցության հուշագիրը շատ կարևոր է Հայաստանի և Արգենտինայի միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար:

«Այդ նպատակով 2 միությունները պետք է իրականացնեն գործարար համաժողովներ, բիզնես պատվիրակությունների փոխանակում, ցուցահանդեսների կազմակերպում, ներդրումային դաշտի ուսումնասիրություն»: Այս մասին հայտնում են «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter