Վաստակավորները
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել`
Միխայիլ Իոսիֆի ԱՂԱՋԱՆՈՎԸ - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր
Սուրեն Գևորգի ԱՂԲԱԼՅԱՆԸ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկ¬տոր, տեխնիկական գիտությունների դոկ-տոր, պրոֆեսոր
Գրիգոր Մեսրոպի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ - ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սուրեն Գեղամի ԶՈՀՐԱԲՅԱՆԸ - Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտու¬տի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վաստակավոր մանկավարժի`
Տիգրան Արտյոմի ՀԵՔԵՔՅԱՆԸ - Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Ժողովրդական արտիստի`
Ալբերտ Ռուբենի ԿԻԶԻՐՅԱՆԸ - «Գեղարդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար
Ժողովրդական նկարչի`
Զուլում Նիկողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ - նկարիչ
Հենրիկ Արամի ՄԱՄՅԱՆԸ - նկարիչ, Երևանի ճար¬տարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր
Վաստակավոր արտիստի`
Անահիտ Եսայու ԲԱԲԵԼՅԱՆԸ - Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի
Բագրատ Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ - Արտաշատի Ա. Խարազյա¬նի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան
Արա Ալֆրեդի ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ - թատրոնի և կինոյի դերասան
Հասմիկ Սերյոժայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և «Շողակն» համույթի մեներգչուհի
Հայկ Արամայիսի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ և «Երևան» պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Վերոնիկա Յուրիի ՍԱՐՈՅԱՆԸ - Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրո¬նի դերասանուհի
Վաստակավոր նկարչի`
Հաղթանակ Շմավոնի ՇԱՀՈՒՄՅԱՆԸ - նկարիչ
Միքայել Ֆրիդրիխի ՍՈՂՈՅԱՆԸ - քանդակագործ
Արվեստի վաստակավոր գործչի`
Վարդան Ալեքսանդրի ԱՃԵՄՅԱՆԸ - կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Ալիսա Վահագի ՔՅՈՒՐԴԻԱՆԸ - կինոօպերատոր
Մշակույթի վաստակավոր գործչի`
Հայկազ Լևոնի ԵՐԱՆՈՍՅԱՆԸ - թատերագետ
Դավիթ Հրաչյայի ՀՈՎՀԱՆՆԵՍԸ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) - բանաստեղծ, հրապարակախոս
Արմեն Արշավիրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ - հրապարակախոս, թարգմանիչ
Սամվել Պարույրի ՍԱՀԱԿՅԱՆԸ - Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն
Նադեժդա Վիգենի ՍԱՐԳՍՅԱՆԸ - երգչուհի, Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն
Վաստակավոր ճարտարապետի`
Լևոն Մամիկոնի ՂԱԼՈՒՄՅԱՆԸ - ճարտարապետ
Վաստակավոր բժշկի`
Սարյա Մանթաշի ԵՍԱՅԱՆԸ - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինի¬կա¬յի բժիշկ-ռ&մատոլոգ
Աշոտ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ - Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու
Վաստակավոր իրավաբանի`
Ռաֆիկ Գարեգինի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ - ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վաստակավոր լրագրողի`
Ռուբեն Արամի ՍԱԹՅԱՆԸ - «Նովոյե վրեմյա» թերթի գլխա¬վոր խմբա-գիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել