HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 անձանց նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Երեւան քաղաքի Տերյան փողոցում Օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: 

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրեական գործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ.

Տիգրան Առաքելյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով) եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն),

Արտակ Կարապետյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով)եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը),

Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Դավիթ Քիրամիջյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գեւորգյան, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով):

Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter