«Պայքար է մարդկանց, Սամցխե Ջավախքի հայկական հ/կ-ների և անվտանգության ծառայության մեջև»
Հարցազրույց «Ազգաին խորհուրդ» բլոկի` Կաջոյի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, Ջավախք ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանի հետ
Ի՞նչու դուք ընդգրկվեցիք «Ազգային խորհուրդ» բլոկի մեջ:
Ուրիշ հնարավորություն չկար: Եթե նախկինում կար նախաձեռնող խմբի կողմից առաջադրվելու հնարավորություն, իսկ հիմա միայն հնարավոր է առաջադրվել Վրաստանում գրանցված կուսակցությունների կողմից : Պատգամավոր դառնալը նպատակ չէ այլ միջոց, որպեսզի բարձրացվեն ջավախքցիներին հուզող թաղաթական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ այլ հարցեր եւ հարցերին անդրադառնալ եւ ինչ որ չափով հարցերը լուծել: Դա միայն միջոց է: Իսկ իշխանավորների նպատակն է պահել իշխանությունը, որպեսզի նրանք նորից դառնան իշխանավոր:Դրա համար նրանք գնում են ամեն քայլի:
Հիմնական պայքարը ո՞ր կուսակցությունների միջեւ է ընթանում :
Հիմնական պայքարը անհատների միջեւ չէ: Թեկնածուն այստեղ կարեւոր չէ: Ես նույնիսկ կասեի, որ թեկնածուն իր թեկնածությունը ստիպողական է դրել: Ազգային անվտանգության ծառայությունը ստիպել է այդ մարդուն, որպեսի նա դնի իր թեկնածությունը: Այսօր պայքարը ոչ թէ անհատների միջեւ է` այլ ժողովրդի կարծիքը արտահայտելու, ժողովրդի հիմնախնդիրները լուծելու եւ այդ ծրագրերը մշակելու համար: Պայքար է մարդկանց, Սամցխե Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների եւ անվտանգության ծառայության մեջեւ է:
Ի՞նչ ադմինիստրատիվ ռեսուրսներից եք օգտվում:
Իշխող կուսակցությունն այսօր օգտագործում է լրիվությամբ բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Օրինակ` անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, ռեսուրս-կենտրոնը քարոզարշավ է կազմակերպում: Անգամ մանկավարժներին վախեցնում են աշխատանքից ազատել, եթե չքվեարկեն ի օգուտ 5 համարի: Բայց, չէ որ դա պետք է իրականացվի արհմիության որոշումով:
«Ազգային խորհուրդ» բլոկի անդամների վրա արդյոք գործադրվում են ճնշումներ, թե՞ ոչ:
Օրինակ իմ ընրտրատարածքում գրանցված էր Քերոբյան Գառնիկը: Նրան կանչել էին անվտանգության ծառայություն: Այդ մասին մենք իմացել ենք նրա հարազատներից: Բացի դրանից, ամեն կողմից զանգել եին նրա բարեկամները, թե` հանիր թեկնածությունդ, թե չէ քեզ կա'մ կզորակոչեն բանակ, կա'մ էլ քո վրա քրեական գործ կհարուցեն: Հաջորդը Արագվայի ընտրատարածքից թեկնածուին մանդատը տալու ժամանակ եղբոր որդու վրա, ով հանձնաժողովի անդամ է, ճնշում էին գործադրել, եւ նա իր հորեղբոր տեղը ստորագրել է այն փաստաթուղթը, որով հրաժարվում է մասնակցությունից: Խոսքս Ստամբոլցյան Ռուբիկի մասին է: Իսկ նա չի կարող բողոքել, քանի որ իր եղբոր որդին է: Ինչպես նաեւ հսկայական ճնշում է գործադրվում Դեմուրչյան Նազելու վրա նրա քրոջ միջոցով, ով ուսուցիչ է աշխատում: Վրացազգի մի թեկնածու ունեինք Չունչխայում: Նրան ասել էին, թե դու ոնց ես դրանց հետ համագործակցում դու վրացի ես եւ դավաճանում ես վրացի ազգը:
Ի՞նչ արգելքների եք հանդիպել ձեր քարոզարշավի ընթացքում:
Մեր քարոզարշավների ժամանակ հիմնկանանում գյուղերում ենք լինում, ուր խանգարում են գյուղապետները: Անպոչ գտալի նման մեջ են ընկնում: Ի՞նչ իրավունք ունի գյուղապետը գալու քարոզարշավին եւ հայտարարություններ անելու: Երկու օր առաջ Կարտիկամ գյուղի գյուղապետը բացահայտ հայտարարում էր, որ ժողովուրդը պետք է ձայնը տա 5 համարին: Նույնը անում էր նաեւ Ազարվեթի, Ագանայի գյուղապետը: Ի՞նչ իրավունք ունեն գործադիր մարմին ներկայացնող անձը մասնակցելու քարոզարշավին: Ես Կարտիկամ գյուղի գյուղապետին բացատրեցի, որ նա իրավունք չունի քարոզարշավ տանելու: Թե քարոզարշավ է ուզում անի, ապա պետք է ազատվի աշխատանքից:
Ի՞նչ խախտումներ եք հանդիպել Ախալքալաքում
Խորհուրդ կտայի երեկոյան Ազգային անվտանգության «կապույտ» շենքշի մոտերքը լինել: Ու կտեսնեք թէ ինչքան մարդ են «հրավիրվում» այնտեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել