HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է տագնապ. Արաքս գետի ափապաշտպան պատնեշի փլուզման սպառնալիքը չի վերացվել

Մայիսի 24-ին Արմավիրի մարզից ահազանգ էր ստացվել Ջանֆիդա-Գետաշեն գյուղերի հատվածում Արաքս գետի ափապաշտպան պատնեշի փլուզման սպառնալիքի մասին: Ընթացիկ երկու օրերի ընթացքում Արմավիրի մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որից հետո  Ջանֆիդա գյուղի բնակիչների հետ համատեղ իրականացվել են Ջանֆիդա-Գետաշեն գյուղերի հատվածին մոտենալու ճանապարհային հարթակի հողալցման, ափապաշտ­պան պատնեշի ամրացման եւ գետի հունի մաքրման աշխատանքներ: Մայիսի 26-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են պատնեշի ամրացման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել  ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ով տեղում ստեղծելով օպերատիվ շտաբ, ղեկավարել է աշխատանքները: Ժամը 10.05-ին հայտարարվել է տագնապ` Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի հրշեջ մասերի անձնակազմերին: Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պատնեշի ամրացման աշխատանքներին մասնակցել են նաև Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի զինծառայողները: Կիրառվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ջանֆիդա գյուղի տրամադրած ավտոտեխնիկան: Աշխատանքները դադարեցվել են ժամը 23.45-ին: Մարզային փրկարարական ջոկատի, մարզպետարանի ներկայացուցիչների եւ գյուղի բնակիչների կողմից գիշերվա ընթացքում իրականացվել է հերթապահություն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փարկարար ծառայությունը, այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter