Խաբեությամբ տիրացել 4,8 միլիոն դրամին
Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքի 83 բնակարանի բնակիչ, 1965 թ. ծնված Դավիթ Մուշեղի Աբովյանը չարաշահելով մի քաղաքացու վստահությունը` նրան 2 միլիոն դրամ պարտքով գումար տալու պատրվակով վերջինիս Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող բնակարանը գրավադնելու նպատակով վերցրել է բնակարանի փաստաթղթերը եւ լիազորագիր, «Անելիք» բանկում կնքել է հիփոթեքային պայմանագիր, ստացել 6,5 միլիոն դրամ, որից 1,7 միլիոնը տվել է քաղաքացուն եւ խաբեությամբ տիրացել 4,8 միլիոն դրամին։
2010 թ. ապրիլի 21-ին դեպքի առթիվ խարդախության փաստով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որով Դ. Աբովյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ոստիկանությանը Դավիթ Աբովյանի գործողություններից տուժածներին խնդրում է դիմել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել