
Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը եւ եւս մի քանի հեղինակ-կատարողներ համաձայնել են միասնական բարեգործական համերգային ծրագրով հանդես գալ` հանուն 4-ամյա Էրիկ Սարգսյանի կյանքի փրկության: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների
քաղցկեղով, այժմ ծնողների հետ Ռուսաստանում է` քիմիաթերապիա անցնելու նպատակով: Նրա բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ: Համերգից ստացված ողջ հասույթը երաժիշտները կնվիրաբերեն փոքրիկին:
Համերգը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 20:00-ին, Տիկնիկային թատրոնում: Թատրոնի տնօրինությունը անվճար է տրամադրում բեմահարթակը երաժիշտներին` կատարելով իր ներդրումը երեխայի կյանքի փրկության գործում: Տոմսերի արժեքը 3000-4000 դրամ է: Մասնակցելով համերգին` յուրաքանչյուրն իր ֆինանսական աջակցությունը կտրամադրի փոքրիկ Էրիկին:
Համերգը կազմակերպում է «Հանուն կյանքի» երիտասարդական նախաձեռնող խումբը, որը վերջին օրերին ակտիվորեն գումար է հավաքում` Էրիկի ծնողներին փոխանցելու համար: Վերջիններիս բանկային հաշվեհամարին քաղաքացիներն ու տարբեր կազմակերպություններ արդեն փոխանցել են մոտ մեկ միլիոն դրամ, սակայն լիարժեք բուժման համար անհրաժեշտ է եւս մի քանի միլիոն:

Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին:
ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994
ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993
Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով
Տեղեկությունների համար զանգահարել 093 50 57 80
կամ 098 98 80 14 հեռախոսահամարներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել